Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • ԲՀԿ-ն որոշել է վերցնել մանդատները

    ԲՀԿ-ն որոշել է վերցնել մանդատները

    13.05.2013| 16:04
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կվերցնեն Երևանի ավագանու մանդատները և կաշխատեն ավագանիում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը irates.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Երևանի ավագանու իրենց մանդատից կհրաժարվեն միայն ցուցակը գլխավորող երեք անձինք՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում ցուցակը գլխավորելու՞ է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ, որոնց ինքը չի մասնակցում զբաղվածության պատճառով:
  • Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

    Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

    13.05.2013| 15:02
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
  • Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները

    Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները

    13.05.2013| 10:35
    Պակիստանի հարևան երկրների առաջնորդները ողջունել են այստեղ անցկացված համապետական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ է տարել Մուսուլմանական լիգայի առաջնորդ Նավազա Շարիֆի կուսակցությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Շարիֆի ղեկավարած ուժը ստացել է այնքան ձայն, որ կարող է միանձնյա ձևավորել կառավարություն։
  • Բուլղարիայում հաղթել է ԳԵՐԲ-ը

    Բուլղարիայում հաղթել է ԳԵՐԲ-ը

    13.05.2013| 10:33
    Բուլղարիայում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ։ Էկզիթ փոլի տվյալներով՝ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 29-32 տոկոսը։ Իսկ նրա մրցակից, սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 25-26 տոկոս ձայն։
  • Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին

    Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին

    13.05.2013| 10:31
    ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը նշանակել է երկրի նոր պաշտպանության նախարար։ Այդ մասին հայտնել են Կորեայի պետական լրատվամիջոցները։ Նախարար է դարձել քիչ ճանաչում ունեցող գեներալ Չեն Չոն Նամը։ Գեներալի ստույգ տարիքը հայտնի չէ։ Հայտնի է, որ նա զբաղեցնում էր հյուսիսկորեական բանակի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։
  • Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    12.05.2013| 20:14
    Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
  • Բուլղարիայում ընտրություններ են. զգուշանում են կեղծիքներից

    Բուլղարիայում ընտրություններ են. զգուշանում են կեղծիքներից

    12.05.2013| 20:12
    Բուլղարիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Սոցհարցումների համաձայն՝ հստակ ֆավորիտներ այս ընտրություններում չկան։ Աջ կենտրոնամետ «Քաղաքացիներ՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն իշխանությունը կորցրել է փետրվարին, երբ երկրում զանգվածային ցույցեր էին ընթանում կենսամակարդակի ցածր պայմանների և կոռուպցիայի պատճառով։
  • ՄԱԿ-ի խաղաղապահներն ազատ են արձակվել

    ՄԱԿ-ի խաղաղապահներն ազատ են արձակվել

    12.05.2013| 13:30
    ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ներկայացնող չորս ֆիլիպինցիներ ազատ են արձակվել գերությունից։ Նրանք գերեվարվել էին երեքշաբթի Իսրայելի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքներում սիրիացի ապստամբների կողմից։
  • Պայթյուն Չինաստանի ածխահանքում. կան զոհեր

    Պայթյուն Չինաստանի ածխահանքում. կան զոհեր

    12.05.2013| 13:26
    Ավելի քան 27 մարդ է մահացել Չինասատանի հարավարևմտյան Սիչուան շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից։ Վթարը տեղի է ունեցել երեկ, երբ հանքում աշխատում էր ավելի քան 100 մարդ։ 81 մարդ փրկվել է, 16-ը ստացել են վնասվածքներ։
  • Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

    11.05.2013| 23:41
    Ավելի քան 40 մարդ է մահացել, 100-ը՝ վիրավորվել թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյուններից։ Այս քաղաքը Թուրքիայի հարավում է՝ ոչ հեռու սահմանային անցակետից։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառ են դարձել ականապատ ավտոմեքենաները։ Տեղի ունեցածից տուժել են նաև բազմաթիվ շենքեր։